Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը բանախոսությամբ հանդես է եկել Հարավային Կալիüոռնիայի համալսարանում
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ԱՄՆ-ի Արեւմտյան թեմ այցի շրջանակներում հունիսի 10-ին Հարավային Կալիüոռնիայի համալսարանում մասնակցել է «Գլոբալիզացիան եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցինե գիտաժողովին` կազմակերպված ԱՄՆ Արեւմտյան թեմի, համալսարանի հայագիտության ինստիտուտի եւ կրոնի ու հասարակական մշակույթի կենտրոնի կողմից: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի` գիտաժողովում Ամենայն Հայոց Հայրապետը հանդես է եկել «Սբ Գրիգորի հետնորդների հովվությունը գլոբալիզացված աշխարհումե բանախոսությամբ։ Գլոբալիզացման գործընթացներում նա կարեւորել է ազգային ինքնության պահպանությունը։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են նաեւ այլ բանախոսություններ, որից հետո տեղի է ունեցել քննարկում հյուրերի եւ համալսարանի ուսանողների մասնակցությամբ: Գիտաժողովն ավարտվել է Նորին սրբության օրհնության խոսքով։ Նույն օրը կաթողիկոսն այցելել է Փասադենայի Սբ Գրիգոր հայկական եկեղեցի, ուր նրա կողմից օծվել են եկեղեցու չորս պատկերներ: Արարողության ընթացքում կաթողիկոսը Հայ եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալիե պատվո շքանշան է հանձնել թեմական խորհրդի նախկին անդամ Ռիչարդ Մուշեղյանին` ի գնահատություն նրա երկարամյա ծառայությանը ԱՄՆ Արեւմտյան թեմին եւ «Ալüրեդ ու Մարգարիտ Հովսեփյանե վարժարանին: Արարողության վերջում վարժարանի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է հղել ներկաներին։