Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել Է Սակրամենտոյի Սբ Հակոբոս հայկական եկեղեցի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱՄՆ Արեւմտյան թեմ կատարած հովվապետական այցի շրջանակներում եղել Է Սակրամենտոյի Սբ Հակոբոս հայկական եկեղեցում: Նորին Սրբության ժամանմանը սպասել են շուրջ 300 հավատացյալներ։ Ամենայն Հայոց Հայրապետը հավատացյալներին փոխանցել Է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու հայաստանաբնակ իրենց քույրերի ու եղբայրների ողջույնները եւ նրանց հորդորել Է հավատարիմ մնալ իրենց քրիստոնյա հավատքին ու պահպանել կապը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ; Ամենայն Հայոց Կաթողիկոսն նախագահել Է նաեւ Պոլսահայերի կազմակերպության նոր կենտրոնի բացման արաողությունը: Հոգեւորականաց հանդիսավոր թափորին դիմավորել են շարականների երգեցողությամբ, որից հետո Նորին Սրբությունն օծել Է խաչքարն ու կատարել Կենտրոնի բացման արարողությունը։ Պոլսահայերի կազմակերպության անդամները իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Նորին Սրբությանը, որ անչափ զբաղված լինելով հանդերձ, ժամանակ Է գտել արարողությանը մասնակցելու համար։ Հավարտ արարողության իր օրհնության խոսքը ներկաներին Է ուղղել Վեհափառ Հայրապետը` բարձր գնահատելով պոլսահայերի ծառայությունը Հայ Եկեղեցուն։ Հունիսի 17-ին կաթողիկոսը հանդիսապետել Է Ռանչո Միրաժում, Անապատում գտնվող հայկական եկեղեցու նորակառույց Քրքյան սրահի պաշտոնական բացման արարողությունը։ Տեղի Է ունեցել նաեւ խաչքարի օծում։ Ամենայն Հայոց Հայրապետին ոջունել են ծխի այցելու հովիվ Տ. Ստեփանոս Դինգիլյանն ու ծխական խորհրդի նախագահ Վարուժան Մկրտչյանը։ Նորին Սրբությունը բարձր Է գնահատել այն ծրագրերը, որոնք նախաձեռնվել են թեմում, առաջնորդի ղեկավարությամբ եւ բարերարների շնորհիվ: Վեհափառ Հայրապետն այդ ամենի մեջ կարեւորել Է շինարարական հանձնաժողովի, ծխական խորհուրդների ու հավատացյալների դերը եւ նախանձախնդրությունը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն Է բաշխել ծխի անդամներին ու մասնավորապես տեր եւ տիկին Ջորջ ու Թամարա Քրքյաններին, որոնց բարերարությամբ կառուցվել է Քրքյան ընտանիքի սրահը, որին կից շուտով կկառուցվի ԱՄՆ Արեւմտյան թեմի մի նոր եկեղեցի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում