Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել Է Հոլիվուդի Ս. Հովհաննես Կարապետ հայկական եկեղեցի
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում Է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Արեւմտյան թեմ: Հունիսի 9-ին Վեհափառ Հայրապետն այցելել Է Հոլիվուդի Ս. Հովհաննես Կարապետ հայկական եկեղեցի: «Արշակ Տիգրանյանե դպրոցի սաներիկողմից «Հրաշափառե-ի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը հանդիսավոր թափորով մտել Է եկեղեցի: Գոհաբանական արարողությունից հետո համախումբ հավատացյալներին Է դիմել Տ. Հովնան արք. Տերտերյանը` ուրախություն հայտնելով այն ցնծության համար, որով լցվում է թեմի բարեպաշտ ժողովրդի ոգին Նորին Սրբության Հովվապետական այցի արդյունքում: Սրբազան Հայրն իր գնահատանքն Է հայտնել եկեղեցու հովիվ Տ. Մանուկ ավ. քհն. Մարգարյանին, ծխական խորհրդին, տիկնանց միությանը` նվիրյալ ծառայության համար: Հովնան Սրբազանը նաեւ շնորհակալություն Է հայտնել տեր եւ տիկ. Պետրոս եւ Կարինե Թագլյաններին, որոնց բարերարության շնորհիվ եկեղեցուն կից կառուցվելու է Թագլյան կենտրոն։ Ի գնահատություն տեր եւ տիկ. Պետրոս Թագլյանների կատարված մեծ ներդրումների ու եկեղեցուն ցուցաբերած աջակցության՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը նրանց պարգեւատրել Է Հայ Եկեղեցու Ս. Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանով։