Շարունակվում Է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Արեւմտյան թեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում Է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Արեւմտյան թեմ: Հունիսի 7-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Փասադենայում մասնակցել Է ՀԲԸՄ Հարավային Կալիýոռնիայի շրջանային հանձնաժողովի )ՀԿՇՀ( կողմից ի պատիվ իրեն կազմակերպված ընդունելությանը։ Բացման խոսք Է ասել ՀԲԸՄ-ի անդամ Արա Բաբայանը։ Այնուհետև կաթողիկոսին ողջունել են ՀԿՇՀ-ի նախագահ Վահե Իմաստունյանը եւ ՀԿՇՀ-ի անդամ Սինան Սինանյանը։ Նրանք իրենց երախտիքն են հայտնել Նորին Սրբությանն այն մեծ աջակցության համար, որ ՀԲԸՄ-ը շարունակ ստանում է Հայոց Հայրապետից։ Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի համագործակցությանն Է անդրադարձել Ենովք Բալեկյանը, ապա ցուցադրվել Է տեսաժապավեն, որ ներկայացնում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ լինելու տարիներին Նորին Սրբության եւ ՀԲԸՄ-ի կողմից իրականացված համատեղ ծրագրերը։ Այնուհետեւ ներկաներին իր պատգամն Է ուղղել Նորին Սրբությունը։ Վեհափառ Հայրապետը շեշտել Է Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի միջեւ համագործակցության մեծ նշանակությունը եւ ՀԲԸՄ-ի ազգօգուտ առաքելությունը։ Ընդունելության համար ՀԲԸՄ-ին իր շնորհակալական խոսքն Է ասել ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը: Նորին Սրբությանն ուղեկցում էին Տ. Ներսես արք. Պոզապալյանը, Տ. Վաչե արք. Հունիսի 8-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի «Արշակ եւ Էլեանոր Տիգրանյանե համալիրում կաթողիկոսը հանդիպել Է ԱՄՆ իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների և այլ եկեղեցիների ու կրոնների ներկայացուցիչների հետ: Վերջիններիս թվում էին կաթոլիկ, ասորի ուղղափառ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ, Անտիոքի ուղղափառ, լյութերական, միացյալ մեթոդիստ եկեղեցիների ներկայացուցիչներ։ Նորին Սրբությունը, իր օրհնության խոսքն ուղղելով ներկաներին, շնորհակալություն Է հայտնել նրանց՝ ԱՄՆ Արեւմտյան թեմի տարբեր ծրագրերին աջակցելու պատրաստակամության համար:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները