Հասարակական

Ժնեւում միջկրոնական առաջին համագումարը կնախագահի Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում առաջին անգամ գումարվելիք միջազգային, միջկրոնական համագումարը կնախագահի Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Մեծի տանն Կիլիկիո մամլո դիվանից տեղեկացնում են, որ միջոցառմանը կմասնակցեն բոլոր կրոնների շուրջ 200 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ© Սեպուհ արք. Սարգսյանը։ Վեհափառը կնախագահի նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչության դիվանի Ժնեւում կայանալիք նիստը: Նա աշխատանքային հանդիպումներ կունենա խորհրդի բարձրաստիճան պատասխանատուների հետ: Հինգ օր հետո կաթողիկոսը կվերադառնա Անթիլիաս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում