Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է üրեզնո
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավարտելով իր հովվապետական այցը Լոս Անջելես, մեկնել է üրեզնո։ Նույն օրը եկեղեցականների թափորը Վեհափառ Հայրապետին առաջնորդել է Սբ Պողոս հայկական եկեղեցի, որով սկիզբ է դրվել Կենտրոնական Կալիýոռնիա հայրապետական այցելության: Հավաքվածներին իր պատգամն ուղղելով` Հայոց Հայրապետը անդրադարձել է հայ եկեղեցու առջեւ ծառացած խնդիրներին եւ վստահեցրել, որ միայն միացյալ ջանքերով է հնարավոր հաղթահարել դրանք: Նա հորդորել է հավատարիմ մնալ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն, քրիստոնեական հավատին եւ մեր մշակութային ժառանգությանը: Ս. Պողոս եկեղեցում կաթողիկոսը մատուցել է հայրապետական Ս. պատարագ, որին մասնակցել են նաեւ Կենտրոնական Կալիýոռնիայի հայկական մյուս՝ Եթեմի Ս. Մարիամ, üաուվերի Ս. Գրիգոր եկեղեցիների հոգեւորականները, Կենտրոնական Կալիýոռնիայի ընդհանուր երգչախումբը, ինչպես նաեւ üրեզնոյի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ «Աղոթում ենք սփյուռքի զորացման համարե, - ասել է Վեհափառ Հայրապետը՝ իր օրհնությունը բաշխելով արարողությանը ներկա հայորդիներին եւ հորդորելով նրանց հավատարիմ մնալ հայ եկեղեցուն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Իր քարոզում Նորին սրբությունն անդրադարձել է մարդկային ու ազգային արժեքներին, խոսել է նաեւ հայոց գրերի գյուտի նշանակության մասին: Նույն օրը, ի պատիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի, üրեզնոյի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ բարերարների, կրոնական եւ քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հյուրերի մասնակցությամբ։