Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Ուկրաինայի ՆԳ նախարարին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ ընդունել Է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուկրաինայի ՆԳ նախարար Նիկոլայ Բիլոկոնին, որին ուղեկցում Էր ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը ողջունել Է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը՝ կարեւորելով նրանց աշխատանքը կայունության, օրինականության պահպանման, ինչպես նաեւ ընդհանուր մարտահրավերներին դիմագրավելու գործում։ Վեհափառ Հայրապետը հատկապես անդրադարձել Է եկեղեցիների կարևոր դերին և առաքելությանը մարդկության առջև ծառացած խնդիրները հաղթահարելու գործում: Շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար՝ Ուկրաինայի ՆԳ նախարարն անդրադարձել Է համատեղ ծրագրերին՝ հատկապես շեշտելով միասնական պայքարի անհրաժեշտությունն ահաբեկչության, թմրադեղերի շրջանառության և այլ խնդիրներում: Հանդիպմանը ներկա են եղել Մայր աթոռի վարչակազմակերպչական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ վրդ. Նալբանդյանը և ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վ. Տյագլոն: