Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Փիթեր Նիկոլաուսին։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով պրն. Նիկոլաուսին նոր նշանակման առիթով, բարձր Է գնահատել գրասենյակի կողմից փախստականներին ցուցաբերած ծառայությունը: Փախստականների գծով գերագույն հանձնակատարը Վեհափառ Հայրապետին Է ներկայացրել գրասենյակի գործունեությունը և ապագա ծրագրերը:Հանդիպման ընթացքում խոսվել Է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցության հնարավոր ծրագրերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում