Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ՀՀ- ում üինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել Է Հայաստանի Հանրապետությունում üինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Թերի Հակալային՝ üինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն Է ուղղել üինլանդիայի նորանշանակ դեսպանին և արդյունավետ ծառայություն ցանկացել նոր պաշտոնում: Նորին Սրբությունը, ողջունելով հայ- üիննական համագործակցությունը տարբեր ոլորտներում, հույս Է հայտնել, որ այդ կապերն ու հարաբերություններն առավել պիտի ամրապնդվեն ու զորանան ի բարօրություն երկու պետությունների ու ժողովուրդների: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել Է նաև üինլանդիայի Լյութերական Եկեղեցու պետ Արքեպիսկոպոս Ջուկկա Պաարմայի հրավերով üինլանդիա կատարած իր այցելությանը: Տիկին Հակալան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշել Է այն բոլոր ծրագրերը, որոնք առավել պիտի սերտացնեն ու արդյունավետ դարձնեն երկու պետությունների միջև հաստատված հարաբերությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում