Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԱՊՀ եւ բալթյան երկրներիերկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ եւ բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամներին, ովքեր Երեւանում են խորհրդի 44-րդ նիստի անցկացման առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահը հետաքրքրվել է խորհրդի ընթացիկ աշխատանքներով` նշելով, որ կարեւորում է այդ կառույցի շրջանակում համագործակցությունը: Խորհրդի անդամներն ասել են, որ աշխատում են մեծ արդյունավետությամբ, եւ որ գործնականում չի եղել մի իրավիճակ, երբ խորհուրդը չկարողանա փոխընդունելի լուծումներ գտնել անդամ երկրներին հուզող խնդիրների վերաբերյալ: Քննարկվել են նաեւ երկաթուղու բարեփոխումներին առնչվող հարցեր: Խոսվել է անդամ երկրների` այդ գործում ունեցած փորձը համադրելու եւ կիրառելու անհրաժեշտության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում