Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել Է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայկե Փայչիին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով նորանշանակ դեսպանին` Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է Հայաստանի և Գերմանիայի միջև ստեղծված ջերմ հարաբերություններին, Հայ Առաքելական եկեղեցու անցած ուղուն և ներկայիս գործունեությանը: Նորին Սրբությունը նաև ուրախությամբ արձանագրել Է, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը շարունակում են Գերմանիայի կրթական հաստատություններում: Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունելության համար` Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել Է, որ իր կարելին պետք է անի է՛լ ավելի սերտացնելու հարաբերությունները երկու երկրների միջև, ինչպես նաև մասնակիցը դառնալու այն բոլոր ծրագրերին, որոնք միտված են Հայաստանի տնտեսական հզորացմանն ու Եվրախորհրդին ինտեգրմանը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ