Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է «Հայ մեկնողական գրականության դպրոցներըե գիտաժողովի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատանը տեղի Է ունեցել «Հայ մեկնողական գրականության դպրոցներըե գիտաժողովի եզրափակիչ նիստը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, զեկուցումները եղել են «Կենդանիների պատկերագրությունը «Խորանների մեկնություններումե, «Հայատառ թուրքերեն մեկնողական գրականությունըե, «Գրքագիտական նույնությունները հայկական և սլավոնական ձեռագրերումե և «Պահլավունի կաթողիկոս-թարգմանիչների դպրոցըե թեմաներով: Զեկուցումների ավարտից հետո ներկաներն ամփոփել են գիտաժողովի արդյունքները` կարևորելով մեզ հասած հսկայական ժառանգության ուսումնասիրության անհրաժեշտությունը և գրական հուշարձանների տպագրությունը: Նիստի ավարտին գիտաժողովի մասնակիցներն այցելել են Սաղմոսավանք: Երեկոյան գիտաժողովի մասնակիցներին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ուրախություն Է հայտնել, որ գիտաժողովը տեղի ունեցավ հայոց գրերի 1600-ամյակի շրջանակներում և հատկապես Ս. Էջմիածնում, ուր անցած դարասկզբին Մայր աթոռի մի շարք միաբանների շնորհիվ հայագիտությունը ծաղկում էր: Հայոց Հայրապետը գիտնականներին ներկայացրել Է Հայ Առաքելական եկեղեցու առաջ ծառացած խնդիրները եւ հույս հայտնել, որ եկեղեցական նոր սերունդն առավել նախանձախնդիր կլինի մեր նախնյաց ժառանգության ուսումնասիրության, վեր հանման ու ընթերցողների լայն շրջանակներին ներկայացման գործում: 0-/24/ Հնր-17 Կուտակված կերը լիովին կբավարարի հանրապետության պահանջները ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): ՀՀ գյուղնախարարության օպերատիվ տվյալներով հանրապետությունում կուտակվել է 989000 տոննա խոտ (308000 հազար տոննայով ավելի անցած տարվա արդյունքից), որը մինչեւ տարեվերջ կհասնի 1140000 տոննայի, եւ 121400 տոննա ծղոտ: Ըստ բուսաբուծության ճյուղերի զարգացման վարչության մասնագետների, մինչեւ տարեվերջ կկուտակվի եւս 34600 տոննա ծղոտ եւ կսիլոսացվի 1500 տոննա կերի արմատապտուղ: Կուտակված կերերը, մասնագետների խոսքերով, լիովին կբավարեն 565844 գլուխ խոշոր (որից 290995-ը կով), 628475 մանր եղջերավոր անասունների եւ 85393 գլուխ խոզերի կերի պահանջարկը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ