Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, բարի գալուստ մաղթելով դեսպանին հայոց հոգևոր նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուրախությամբ արձանագրել Է այն ջերմ հարաբերությունների մասին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև՝ հույս հայտնելով, որ դրանք առավել պիտի զորանան ու ամրապնդվեն մեր երկու ժողովուրդների բարօրության համար: Հայոց Հայրապետն անդրադարձել Է նաև Հայ եկեղեցու առաքելությանն ու առկա մարտահրավերներին: Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեն շնորհակալություն Է հայտնել Նորին Սրբությանը ընդունելության համար՝ նշելով, որ իր կարելին պիտի անի առավել ամրապնդելու այն կապերը, որ ստեղծված են հայ և լեհ ժողովուրդների միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում