Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Արևմտաեվրոպական միության վեհաժողովի փոխնախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Է Արևմտաեվրոպական միության վեհաժողովի փոխնախագահ, միությունում Իտալիայի պատվիրակության նախագահ Մարկո Զակերանին՝ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում խոսվել Է ապագային Հայաստանի` Եվրամիությանն անդամագրվելու հնարավորության, ինչպես նաև արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Անդրադարձ Է եղել նաև աշխարհասփյուռ հայության կյանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը և գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում