Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում Է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում այսօր հանդիպում Է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի, վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ ԼՂՀ կառավարության մի շարք անդամների հետ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն ուրախություն Է հայտնել ԼՂՀ իշխանությունների այցի առիթով եւ բարեմաղթանքն ուղղել նրանց՝ ցանկանալով Արցախին ու արցախահությանը խաղաղ ու բարօր կյանք։ ԼՂՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել Է, որ Մայր Աթոռ Սբ Էջմիածին կատարած ամեն մի այց նոր ուժ ու եռանդ է հաղորդում իրենց: ԼՂՀ նախագահը նաև հրավիրել Է Վեհափառ Հայրապետին հովվապետական այցով վերստին լինելու Արցախ աշխարհում, քանզի նմանատիպ այցելություները ոգևորում են հայորդիներին՝ նոր ուժով ու եռանդով լծվելու բարօր կյանքի կերտմանը: Հանդիպման ներկա է եղել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում