Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել ԷՀայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել Է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Մարշալ Էվանսին եւ հաջողություն մաղթել դիվանագիտական նոր առաքելության մեջ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել Է Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ իշխանությունների ցուցաբերած աջակցությունն ու զորակցությունը մեր երկրին, ինչպես նաեւ այն հոգատար վերաբերմունքը, որ դրսևորվում է ամերիկաբնակ հայորդիների հանդեպ: Նորանշանակ դեսպանը, ուրախություն հայտնելով Հայաստան իր նշանակման առիթով, հավաստիացրել Է, որ պիտի ամեն ջանք գործադրի` իր առաքելությունը հաջող կերպով իրագործելու և նպաստելու հայ-ամերիկյան բարեկամության և համագործակցության առավել սերտացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ Է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաեւ հայոց պետականության ամրապնդման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում