«Կիլիկիայիե նավաստիներն ստացան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությունը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, միաբան հայրերի ուղեկցությամբ, այցելել Է Լիբանանում հանգրվանած «Կիլիկիաե նավի անձնակազմին: Նավապետ Կարեն Բալայանի կողմից բացատրություններ ստանալուց հետո Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն Է հղել նավի անձնակազմին եւ նվիրել Կիլիկյան Հայաստանին վերաբերող ýրանսերեն հատորներ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպել Է նաեւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արեգ Հավհաննիսյանին: Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Պիքýայայի վանքում մատուցված Սբ պատարագից հետո հայրապետական ամառանոցի դահլիճում «Կիլիկիաե նավի անձնակազմը ընդունելության էր արժանացել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից: Վեհափառ Հայրապետն արտահայտել էր իր ուրախությունը պատմական Հայաստանի խորհրդանշական անունը կրող նավի` Լիբաբան այցելության առիթով: Կաթողիկոսը նշել էր, որ Կիլիկյան Հայաստանը մեր ժողովրդի պատմության կարեւոր էջերից է, եւ բոլոր երկրներ այցելության ընթացքում նավը պետք է իր հետ տանի մեր ժողովրդի պատմությունն իբրեւ մեկ ազգ` մեկ հայենիքով, մեկ անցյալով ու ներկայով եւ մեկ ապագայով: