Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս.Սահակ-Ս.Մեսրոպե շքանշանով Է պարգևատրել «Զարթոնքե թերթի խմբագիր Պարույր Աղբաշյանին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով ՌԱԿ լիբանանյան մասնաճյուղի «Զարթոնքե պաշտոնաթերթի խմբագիր Պարույր Աղբաշյանին այսօր շնորհվեց Հայ եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպե պատվո բարձր շքանշանը՝ գրական, մանկավարժական և լրագրողական գուրծունեության 30-ամյա տարեդարձի առիթով։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիսության սկզբին տիար Պարույր Աղբաշյանի կյանքին և գործունեությանն Է անդրադարձել «Ազգե օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նա հատկապես խոսել Է վերջինիս ազգային- հասարակական գործունեության մասին՝ հատկապես շեշտելով Պարույր Աղբաշյանի անսակարկ ծառայությունն ու նվիրումը հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու իր գահակալները: Ներկաներին իր Հայրապետական օրհնության խոսքն Է ուղղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Հայրապետիս համար մեծ ուրախություն է այս պահին, քանզի մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում մի անձի, ով տասնյակ տարիների ծառայություն է մատուցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր ազգային կյանքին ու հայրենիքինե,- նշել Է Նորին Սրբությունը: Հանդիսությանը ներկա են եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարան, մշակույթի և գիտության մշակներ և այլ հյուրեր:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները