Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դանիայի Թագավորության արտգործնախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել Է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Պեր Ստիգ Մյուլերին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով Դանիայի արտգործնախարարի այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, անդրադարձել Է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը, ապա՝ երկու ժողովուրդների և պետությունների միջև հաստատված սերտ կապերին: «Ուրախ ենք, որ եկեղեցական առումով ևս ջերմ հարաբերություններ են ձևավորվել, և այդ ասպարեզում արձանագրվել են հաջողություններե, - նշել Է Նորին Սրբությունն իր խոսքում ՝ հիշատակելով երկու եկեղեցիների արդյունավետ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում խոսվել Է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր պետերի դերի և կարևոր առաքելության մասին: Անդրադարձ Է եղել դանիաբնակ հայ համայնքի գործունեությանն ու խնդիրներին: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն Է հայտնել Դանիայի Թագավորության իշխանություններին այն ողջ օգտակարության և աջակցության համար, որ անցյալ դարում և վերջին տարիներին Դանիան ցուցաբերել է հայ ժողովրդի նկատմամբ:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ