Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Խարկով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հովվապետական այցով մեկնեց Ուկրաինայի հայոց թեմ, ուր Խարկով քաղաքում օգոստոսի 24-ին Վեհափառ Հայրապետը կկատարի նորակառույց Ս. Հարություն եկեղեցու օծումը: Ս. Հարություն եկեղեցու օծման արարողությունը ներառված է Խարկովի հիմնադրման 350-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, եկեղեցու հիմքերը դրվել են դեռեւս 2000թ. հուլիսի 1- ին: Այն Արեւելյան Ուկրաինայի առաջին հայկական եկեղեցին է: Նախատեսվում է եկեղեցական համալիրն ամբողջացնել նաև կիրակնօրյա դպրոցով և այլ շինություններով, որոնք կծառայեն հայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքի արդյունավետ կազմակերպմանը: Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Խարկովի շրջանի մարզպետի, Խարկովի քաղաքապետի, Խարկովի Նիկոդիմ միտրոպոլիտի և այլ պաշտոնատար անձանց հետ: Վեհափառին ուղեկցում են Ներսես արք. Պոզապալյանը և Տիրան աբղ. Պետրոսյանը` որպես գավազանակիր:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները