Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը «Սրբ Մեսրոպ Մաշտոցե

1 րոպեի ընթերցում

շքանշանով է պարգեւատրել արվեստագետ Ի.Եկավյանին ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի «Կիլիկիաե թանգարանում Հայ եկեղեցու համալսարանական ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված գեղանկարչական ցուցահանդեսի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը «Սրբ Մեսրոպ Մաշտոցե շքանշանով է պարգեւատրել արվեստագետ Ինկրիտ Եկավյանին: Ինչպես հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական վարչությունից, Արամ կաթողիկոսն իր գնահատանքն է արտահայտել արվեստագետին ավելի քան 30 տարի ծավալած մշակութային գործունեության համար: Ցուցադրությանն արվեստագետը ներկայացրել է բնանկարներ ու գեղանկարներ: Նշենք, որ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել միաբան հայրեր, պետական պաշտոնյաներ, ազգային բարերարներ, լիբանանահայ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, ցուցադրությունը կշարունակվի մինչեւ օգոստոսի 20-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում