Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հարավային Կորեայում կնախագահի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության ժողովը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր մեկնել է Հարավային Կորեա` նախագահելու առաջին անգամ մայրաքաղաք Սեուլում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության ժողովը: Այցելության ընթացքում Վեհափառ հայրապետը հանդիպումներ կունենա Հարավային Կորեայի Հանրապետության նախագահի հետ: Օգոստոսի 22-ին Սեուլի Երիցական եկեղեցու մայր տաճարում իր պատգամը կուղղի հավատացյալ ժողովրդին, նաեւ` Հարավային Կորեայի եկեղեցիների համագումարին: Ներկա կգտնվի պետության պաշտոնական ընդունելությանը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը կայցելի նաեւ Դուբայ, որտեղ հանդիպումներ կունենա ազգակիցների հետ: Նշենք, որ այցից առաջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահի հետ, որը, տեղեկանալով Վեհափառի այցի մասին, խնդրել է իր շնորհակալությունները փոխանցել Հարավային Կորեայի նախագահին` վերջին շրջանում Լիբանանին օժանդակելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում