Հասարակական

Ռուդոլý Հյոլքեսքամփը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին Է ընծայել նրա ուսանողական տարիներին վերաբերող լուսանկարների մի պատկերագիրք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Գերմանացի 80- ամյա փաստաբան Ռուդոլý Հյոլքեսքամփը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ընծայել Է մի պատկերագիրք, որտեղ շատ լուսանկարներ կան Քյոլնում Նորին Սրբության ուսանողական տարիներից: «Երբ Գարեգին Երկրորդը սովորում Էր մեզ մոտ, Գերմանիայում հայրենակիցներին համախմբելու մեծ ջանքեր գործադրեց, պատմում Է Հյոլքեսքամփը: Նրա շնորհիվ գաղութը զգալիորեն աշխուժացավ, կազմակերպվեցին համերգներ, հավաքներ, հոգեւոր արարողություններ: Հայերենի ուսուցման դպրոց բացվեց, որը հաճախում Էին նաեւ գերմանացիներ, Թուրքիայից գաղթած հայեր, որոնք մայրենին չգիտեինե,-ասաց հյուրը: Ռ. Հյոլքեսքամփը նշեց, որ Հայաստանում եղել Է մի քանի անգամ, սակայն անմոռաց Է առաջին հանդիպումը: Անցյալ դարի 70-ական թվականների կեսերին նրան հնարավորություն Էր տրվել այցելելու կամ Սիբիր, կամ Վրաստան եւ Հայաստան: Ընտրեց երկրորդը, Մոսկվա- Երեւան ինքնաթիռում որպես հարեւան ունենալով Փարիզից Երեւան մեկնող սփյուռքահայ ճանաչված նկարիչ Ռիշար Ժերանյանին: Ժերանյանի հետ պատահական ծանոթությունն արդեն 40 տարի կապեց նրան Հայաստանի հետ: «Այստեղ ես ինձ իմ տանն զգացի: Ժերանյանի միջոցով այդ մի քանի ժամվա ընթացքում ես փորձում Էի յուրացնել հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մանավանդ որ Երեւանում այնուհետեւ իջեւանելու Էինք նույն հյուրանոցում: Այս անգամ մեկ կարեւոր նպատակով Էլ եմ եկել՝ թոռանս՝ Մաքսիմիլիանին, որը պատրաստվում Է ուսանող դառնալու, կապել Հայաստանի հետ: Ես նրան հազար անգամ եմ պատմել Հայաստանի ու Ղարաբաղի մասին, բայց լավ Է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Մենք մի քանի օրով նաեւ Ղարաբաղ այցելեցինք: Տպավորությունս ապշեցուցիչ Է: Երբ ես որեւԷ երկիր եմ գնում, առաջին գործս հայ փնտրելն Է լինում: Ղարաբաղում նման խնդիր չունեցա. բոլորը հայեր Էին՝ ազնիվ, հյուրասեր, բարի: Հիմա թոռս մի քանի հայերեն բառ Է սովորել: Ես ուզում եմ, որ նա շարունակի իմ «հայապահպանությունըե,-ասաց Ռուդոլý Հյոլքեսքամփը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում