Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի Է ունեցել Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի վերանորոգված շենքի բացման արարողությունը

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի Է ունեցել Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքի բացման արարողությունը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Գեւորգ եւ Սիրվարդ Հովնանյանների հովանավորությամբ։ Հանդիսության սկզբում Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանն անդրադարձել Է 130-ամյա կրթական հաստատության փառապանծ պատմությանը, նրա ունեցած կարեւոր դերակատարությանը մեր ժողովրդի կյանքում: Նա ներկայացրել Է նաեւ ճեմարանի արդի վիճակն ու այն բազմաթիվ ծրագրերը, որոնք միտված են հոգեւորականաց նոր սերնդի պատրաստությանը։ Մեր ժողովրդի կյանքում Գեւորգյան Հոգեւոր ճեմարանին վերապահված բացառիկ նշանակության մասին են արտահայտվել ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանն ու ԳԱԱ նախագահ üադեյ Սարգսյանը: Իր սրտի խոսքն ուղղել ներկաներին նաեւ բարերար Գեւորգ Հովնանյանը: «Տեսնում եմ, որ Մայր Աթոռի ոսկեդարը նոր է սկսվում, Վեհափա՛ռ Տեր: Հուսով եմ, որ նոր սերունդը պիտի հետեւի Ձեր օրինակին՝ առավել զորացնելով Ս. Էջմիածինն ու մեր մայր եկեղեցին, քանզի միայն Հայոց Եկեղեցին է, որ իր 1700-ամյա փորձառությամբ կարողացել է մեզ հայ պահել ու ջերմացրել մեր հոգիները՝ մեր մտքում եւ սրտում միշտ վառ պահելով սերը դեպի մեր հայրենիքն ու մեր եկեղեցինե,-իր խոսքում նշել Է ազգային բարերար Գեւորգ Հովնանյանը: Վերջում ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն Է ուղղել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձել Է այն կարեւոր առաքելությանը, որ վերապահված է եղել եւ է Գեւորգյան Հոգեւոր ճեմարանին՝ բարձր գնահատելով ազգային բարերարներ տեր եւ տիկին Գեւորգ եւ Սիրվարդ Հովնանյանների, ինչպես նաեւ Հովնանյան գերդաստանի անսակարկ նվիրմանը՝ հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու մեր հայրենի պետությունը: «Այսօրվա ուրախությունն աղոթք է դարձել մեր հոգում մեր երջանկահիշատակ նախորդ Հայրապետների համար, որոնց տեսիլքն ու երազն է եղել տեսնել վերաբացված դռներն այս պատմական հաստատության, տեսնել զորացած ու անշեղ ընթացող մեր եկեղեցին: Քանզի նրանով են ապրել և պահպանել իրենց ինքնությունը մեր նախնիք, նրանով են հայաշունչ ոգով կրթել ու դաստիարակել իրենց զավակներինե,-նշել Է Գարեգին Բ կաթողիկոսը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ