Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն պարգեւատրեց «Տարվա լավագույն ուսուցիչե մրցույթի առաջին 53 հաղթողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն այսօր պատվոգրեր եւ դրամական մրցանակներ հանձնեց իր իսկ նախաձեռնությամբ անցկացված «Տարվա լավագույն ուսուցիչե մրցույթի առաջին 53 հաղթողներին՝ բերելով նրանց իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները: Մրցույթին մասնակցել են հանրապետության պետական եւ ոչ պետական դպրոցների, վարժարանների եւ հենակետային վարժարանների հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, քիմիայի, ýիզիկայի եւ կենսաբանության ուսուցիչները: Առաջին այդ հաղթողներից երեքը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 3 դպրոցի հայոց պատմության ուսուցիչ Գարիկ Աղաջանյանը, Երեւանի «Իմաստասերե եւ «Քվանտե ոչ պետական վարժարանների հայոց լեզվի ու գրականության եւ ýիզիկայի ուսուցիչներ Աշխեն Բաբայանն ու Արմեն Օսկանյանն արժանացան մրցույթի առաջին մրցանակին՝ ստանալով «Լավագույն ուսուցչիե պատվոգրեր եւ հազարական ԱՄՆ դոլար դրամական մրցանակներ: Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից եւս 8 ուսուցիչներ արժանացան մրցույթի երկրորդ մրցանակին՝ ստանալով պատվոգիր եւ 700-ական դոլար: Երրորդ մրցանակին, այն Է՝ 500-ական դոլար եւ պատվոգիր, արժանացան 13 ուսուցիչ, իսկ 150 դոլարի խրախուսական մրցանակներին արժանացան 29 ուսուցիչ: Շնորհավորելով մրցանակակիրներին` Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ Հայոց պետականության վերականգնումը եկեղեցուն հնարավորություն տվեց ավելի քան 70 տարվա ընդմիջումից հետո վերականգնել կրթության եւ դպրության հովանավորի իր առաքելությունը, եւ անգամ ՀՀ ԿԳՆ-ի հետ համատեղ աջակցել հանրապետության մարզերում ուսուցիչների վերապատրաստման շարունակական գործընթացին: Նրա խոսքերով, Հայ եկեղեցու եւ ԿԳՆ հետ համատեղ աշխատանքի արդյունք են նաեւ դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցանումը, դրա համար անհրաժեշտ ուսուցիչների վերապատրաստումներն ու դասագրքերի տպագրությունը: Նշվեց նաեւ, որ առաջիկայում եկեղեցու հովանավորությամբ հայորդաց տներ կգործեն ոչ միայն Երեւանում, Էջմիածնում, այլեւ Գյումրիում, Վանաձորում եւ այլ մարզերում: «Ձեր ձեռքերով Է կերտվում հայրենիքն իր լինելիությամբ եւ հավերժականությամբե, - ավելացրեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ ՀՀ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի խոսքերով, հաջորդ տարիներին արդեն Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ «Տարվա լավագույն ուսուցիչե կոչմանը կարժանանան նաեւ սփյուռքահայ ուսուցիչները: Առաջին մրցանակակիր ուսուցիչներին այսօր Մայր Աթոռ Սբ Էջմիածնի վեհարանում հրավիրված հանդիպման ժամանակ ողջունեցին նաեւ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, Մայր Աթոռ սբ Էջմիածնի հայորդյաց տան սաները:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա