Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Հայկական հաբիթաթե ծրագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան):Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Հայկական հաբիթաթե ծրագրին, Հայաստան ժամանող կամավորներին, աշխարհասփյուռ հայկական եկեղեցիների եւ Միջազգային հաբիթաթների համագործակցությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Միջեկեղացական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, Վաշինգտոնում Ամերիկայի հայկական եկեղեցու առաջնորդական պատվիրակ Վիգեն եպիսկոպոս Հայկազյանը: Նա ավելացրեց, որ եկեղեցին միշտ էլ օգնել է հաբիթաթի ծրագրերին, սակայն եթե պատգամն ուղղվի Մայր Աթոռ Սրբ Էջմիածնից ու Ամենայն Հայոց Հայրապետի կողմից, անշուշտ, արտասահմանյան եկեղեցիները այլ մոտեցում կցուցաբերեն խնդրին: Ըստ նրա, կամավորների նոր խմբերի Հայաստան այցելությունը նպաստավոր է ոչ միայն հաբիթաթի զարգացման, այլեւ արտասահմանի մեր հայրենակիցներին հայրենիքին առավել մոտիկից ծանոթացնելու տեսանկյունից: «Հայ Առաքելական եկեղեցին արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում շատ զորավոր է եւ երբ եկեղեցին կոչ է անում, այդ կոչը շատ լրջորեն է ընդունվում ժողովրդի կողմից, իսկ նոր տներ կառուցելու կոչը ոգեշնչող նշանակություն կունենա արտեփրկրում ապրող յուրաքանչյուր հայի համարե,- եզրափակեց Վիգեն եպիսկոպոս Հայկազյանը: Նշենք, որ կազմակերպությունը Հայաստանում գրանցվել է 2000 թ. մարտին եւ մինչ օրս կացարանով է ապահովել 82 ընտանիքի: Նոր ýինանսական տարում (2004թ. հուլիսի 1-ից մինչեւ 2005թ. հունիսի 30-ը) Հայաստանում կկառուցվի եւս 40 տուն, որի համար տրամադրվել է 222 հազար դոլար: Ծրագիրը գործում է մայրաքաղաքում, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Լոռու եւ Վայոց Ձորի մարզերում` միջին եկամուտ ունեցող ընտանիքներին տրամադրելով անտոկոս երկարաժամկետ փոխառություն՝ կիսակառույց տունն ավարտին հասցնելու կամ նորը կառուցելու համար: Հայկական Հաբիթաթը հանդիսանում է Միջազգային Հաբիթաթի (Habitat for Humanity International) մասնաճյուղ, որն ստեղծվել է 1976 թ. եւ մինչ այսօր կառուցել ու վերանորոգել 175 հազար տուն աշխարհի 100 երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում