Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Հռոմեակաթոլիկ եկեղեցու Տրենտոյի թեմի ուխտավորներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր ընդունել Է Հռոմեակաթոլիկ եկեղեցու Տրենտոյի (Իտալիա) թեմի ուխտավորներին հայր Պիեռո Ռաթթինի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը, բարի գալուստ մաղթելով ուխտավորներին, կարևորել Է այսօրինակ ուխտագնացությունների կազմակերպումը, որոնք հաղորդ են դարձնում քրիստոնյաներին քույր եկեղեցիների հարուստ ժառանգությանը: «Եկել ենք մեր հարգանքը մատուցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն և նրա դարավոր ավանդությանը: Եկել ենք անձամբ այցելելու Հայոց աշխարհի սրբավայրերը, մեր աղոթքը բարձրացնելու առ Աստված` նաև մեր հնարավորության սահմաններում նպաստելու Հայ Եկեղեցու սրբազան առաքելության իրագործմանըե,- նշել Է Հայր Պիեռոն: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է նաև Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի 2001թ. Հայաստան այցելությանը՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների առիթով: Խոսվել Է նաև Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայիս եղբայրական հարաբերությունների և համատեղ ծրագրերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում