Գարեգին Բ կաթողիկոսը մեկնել Է Բրազիլիա
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել Է Բրազիլիա, որտեղից եւ կսկսվի Վեհափառ Հայրապետի հովվապետական անդրանիկ այցը Հարավային Ամերիկայի հայոց թեմեր։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, չնայած վաղ առավոտին, Բրազիլիայի Սան Պաուլո օդանավակայանում, Հայոց Հայրապետի օրհնաբեր այցին էին սպասում բազմաթիվ բրազիլահայեր` թեմակալ առաջնորդ Տ. Տաթեւ արք. Ղարիբյանի գլխավորությամբ։ Նրանց էր միացել նաեւ Արգենտինահայ համայնքային ներկայացուցիչների պատվիրակությունը Արգենտինայի թեմի առաջնորդ Տ. Գիսակ արք. Մուրադյանի առաջնորդությամբ։ Օդանավակայանի պատվավոր հյուրերի ընդունելության սրահում կարճատեւ դադարից հետո Վեհափառ Հայրապետն իր շքախմբով ուղղվեց դեպի Սան Պաուլո՝ պետական պատիվներով ու արարողակարգով։ Մայիսի 5-ի առավոտյան Վեհափառ Հայրապետը «Հրաշափառովե մուտք կգործի Սան Պաուլոյի առաջնորդանիստ Սբ Գեւորգ եկեղեցի՝ իր օրհնությունը տալու բրազիլահայ հավատացյալներին։