Հասարակական

Բուենոս Այրեսում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունել են խանդավառությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որ հովվապետական այց է կատարում Հարավային Ամերիկայի հայոց թեմեր, մայիսի 16-ին Կորդոբայից մեկնել Է Բուենոս Այրես։ Վեհափառ Հայրապետին մայրաքաղաքի օդանավակայանից դեպի Բուենոս Այրեսի հայոց Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար է առաջնորդել մոտոցիկլիստների հանդիսավոր շարասյունը։ Հանդիսավոր ընդունելություն է կազմակերված եղել նաեւ եկեղեցու առջեւ։ Ինչպես հաղորդում են Արգենտինայի հայոց թեմից, տպավորիչ էր Ամենայն Հայոց կաթողիկոսի շքերթը դեպի առաջնորդանիստ եկեղեցի. փողոցի հանդիպակաց մայթերին կանգնած բազմաթիվ հավատացյալներ, ձեռքներին՝ վառվող մոմեր, հետեւում էին Վեհափառ Հայրապետի երթին, իսկ ճանապարհը հսկում էին աշակերտները, ՀՄԸՄ­ի« ՀԲԸՄ­ի եւ Մխիթարյանների սկաուտները։ Նորին Սրբությունն ամպհովանիով ու «Հրաշափառե-ի երգեցողության ներքո շուրջ 100 մետր ձգվող գորգապատ ուղիով ուղղվել Է դեպի եկեղեցի, որի մուտքի առջեւ կատարել Է ավանդական աղ ու հացի օրհնություն։ Եկեղեցում Ամենայն Հայոց Հայրապետին բարի գալուստ Է մաղթել Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արք© Ղարիբյանը, ինչպես նաեւ պաշտոնական հյուրեր քույր եկեղեցիներից՝ Բուենոս Այրեսի կարդինալ Բերգոգլիո արքեպիսկոպոսը« Արգենտինայում Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Պլատոն եպիսկոպոսը, Հույն Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թարիասիոս արքեպիսկոպոսը« Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Քիրիլոս Տումաթ սրբազանը« Անգլիկան եկեղեցուց Կառլոս Հալփերին« Հայ կաթողիկե առաջնորդ Վարդան արք© Պողոսյանը, Կրոնի քարտուղար« ոչ­կաթոլիկ համայնքների պատասխանատու պրն. Քարոսոն եւ պաշտոնական այլ անձինք։ Ամենայն Հայոց Հայրապետը շնորհակալություն Է հայտնել իր հանդեպ ցուցաբերած ժողովրդական սիրո ու մեծարանքի համար՝ արտահայտելով նաեւ իր վառ տպավորությունները Բրազիլիայի եւ Ուրուգվայի հայոց թեմեր կատարած իր այցելություններից։ Նորին Սրբությունհ երախտագիտության խոսք Է ուղղել նաեւ Արգենտինայի իշխանություններին եւ ժողովրդին՝ Հայոց մեծ եղեռնից փրկված հայության հանդեպ ցուցաբերած հոգատարության համար՝ ընդգծելով, որ այսօր արգենտինահայերը, լինելով երկրի ազնիվ քաղաքացիներ, իրենց նպաստն են բերում Արգենտինայի բարգավաճմանն ու զարգացմանը։ Բազմաթիվ հավատացյալներ, ովքեր չեն հաջողել մտնել եկեղեցի, Վեհափառ Հայրապետի խոսքին հետեւել են եկեղեցու շրջափակում տեղադրված էկրանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում