Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Ուրուգվայ

1 րոպեի ընթերցում

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական անդրանիկ այց կատարելով Հարավային Ամերիկայի երկրներ, Բրազիլիայից ժամանել Է Ուրուգվայ: Ինչպես տեղեկացնում Է Ուրուգվայի հայկական ռադիոժամի լրագրող Դիեգո Կարամանուկյանը, Վեհափառ հայրապետը շատ դրական Է գնահատել Բրազիլիա կատարած ուղեւորությունը: Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Գարեգին Ա կաթողիկոսը ծաղկեպսակ Է դրել Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի հուշարձանին: Տեղի հայկական եկեղեցում տեղի Է ունեցել հանդիպում հավատացյալների հետ: Օրվա գլխավոր իրադարձություն կարելի Է համարել Վեհափառ հայրապետի այցելությունը Արմենիա հրապարակ, որը հայ-ուրուգվայական բարեկամության խորհրդանիշն Է: Այստեղ Վեհափառը իր տպավորություններն Է հայտնել հուշարձանի մասին եւ միաժամանակ գնահատել Ուրուգվայի վերաբերմունքը Հայկական հարցում, նշելով, որ Ուրուգվայը աշխարհի առաջին պետությունն Է, որ 1967 թվականին ճանաչել եւ դատապարտել Է Հայոց ցեղասպանությունը: Գարեգին Բ կաթողիկոսն այսօր այցելելու Է Մոնտեվիդեոյի քաղաքապետարան, ապա նախագահական նստավայրում հանդիպելու Է Ուրուգվայի նախագահի հետ: Նախատեսված են Վեհափառ հայրապետի այցելությունները տեղի հայկական հիմնարկներ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները