Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այց կատարեց Բրազիլիայի հայոց թեմ

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հարավային Ամերիկայի հայոց թեմեր հովվապետական իր անդրանիկ այցելությունն սկսեց մայիսի 5-ին` մուտք գործելով Սան Պաուլոյի Սբ. Գեւորգ հայկական եկեղեցի: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, «Հրաշափառե-ի հանդիսավոր արարողությունից հետո Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն Է բերել ներկաներին։ Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել Է «Գալուստ Գյուլբենկյանե գրադարանի բացման արարողությունը, որից հետո Նորին Սրբությունը հանդիպել Է «Դուրյանե եւ «Բազարյանե վարժարանների աշակերտների եւ ուսուցիչների հետ: Գեղարվեստական մասից հետո կաթողիկոսը ներկաներին իր օրհնությունն Է բաշխել՝ շեշտելով հայեցի կրթության դերը սփյուռքի հայոց գաղթօջախներում: Նորին Սրբությունը այցի ընթացքում հանդիպում Է ունեցել Սան Պաուլոյի նահանգի Օրենսդրական ժողովի նախագահի հետ: Խորհրդարանի տարածքում գտնվող 1915թ. Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապտեությամբ կատարվել Է հոգեհանգիստ՝ Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հոգիների հանգստության համար: Վեհափառ Հայրապետը հանդիպել Է նաեւ քույր եկեղեցիների, ինչպես նաեւ Հայ Ավետարանական եւ կաթոլիկ համայնքների հոգեւոր առաջնորդների հետ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել Է Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալտո Ալքմինիի հետ: Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Սան Պաուլոյի պատկերասրահում կատարվել Է «Հայ Եկեղեցու գանձերե ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր բրազիլահայ բարերար Վարուժան Բուրմանյանի հովանավորությամբ եւ Սան Պաուլոյի մարզի մշակույթի բաժնի աջակցությամբ։ Բացմանը ողջույնի եւ օրհնության խոսք Է ասել Վեհափառ Հայրապետը։ Ելույթ են ունեցել նաեւ Վարուժան Բուրմայանը, Սան Պաուլոյի մարզի մշակույթի բաժնի վարիչ Կլաուդիո Գուդին եւ պատկերասրահի տնօրեն Մարսել Արուուժոն։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 20-ը։ Այս ընթացքում ամեն շաբաթ կկազմակերպվեն նաեւ դասախոսություններ՝ նվիրված հայ մշակույթին։ Դասախոսությունների շարքը մայիսի 11-ին կսկսվի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական «Էջմիածինե ամսագրի գլխավոր խմբագիր Վարդան Դեւրիկյանի հայ եկեղեցական արվեստին նվիրված դասախոսությամբ։ Վեհափառ Հայրապետը եղել Է նաեւ Օզասկո քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իր օրհնությունը բերելով քաղաքի հայությանը։ Ներկա էր նաեւ Սան Պաուլոյի կարդինալը։ Այնուհետեւ եկեղեցուն կից սրահում Վեհափառ Հայրապետը հանդիպել Է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա այցելել Է նաեւ ՀԲԸՄ-ի Բրազիլիայի մասնաճյուղ՝ իր գնահատանքը հայտնելով բարեգործական կազմակերպության ծավալած ազգային-եկեղեցական գործունեությանը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները