Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առիթով շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, որում մասնավորապես ասվում է. «Մեծարգո նախագահ, Հայրենիքից հեռու՝ հոգով խնդակից Ձեզ եւ Արցախի ազատատենչ Մեր ժողովրդի զավակներին բերում ենք Մեր շնորհավորանքները Ձեզ եւ Արցախի բարեպաշտ հայորդիներին Հաղթանակի օրվա առիթով: Մեր ժողովուրդ բազմադարյա իր պատմության ընթացքին ազատասիրության աննվաճ ոգով ու լույս իր հավատքով է հարատեւել: Շուշիի ազատագրումը կարեւորագույն հանգրվաններից է հայոց պատմության, որով հայորդիներ վերապրեցին հաղթանակի հերոսականությամբ ապրած իրենց նախնյաց բերկրանքը: Ի խորոց սրտի Մեր աղոթքն է առ Երկնավոր Տեր, որպեսզի Բարձրյալն Աստված հանապազ օրհնի մեր ժողովրդի զավակաց ի Հայաստան, հԱրցախ և ի Սփյուռս աշխարհի՝ պարգեւելով նորանոր հաղթանակներ և հաջողություններ՝ ի փառս Աստուծո եւ ի շինություն մեր Հայրենեացե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները