Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Հարավային Ամերիկա

1 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայից հետո այցելելով Արգենտինա եւ հանդիպումներ ունենալով երկրի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Բուենոս Այրեսի Արմենիա հրապարակում անցած շաբաթ օրը ներկա Է եղել Հայաստանից բերված եւ Կարագյոզու ընտանիքի նվիրաբերած խաչքարի տեղադրման արարողությանը, իսկ կիրակի օրը պատարագ Է մատուցել երկրի մայրաքաղաքի ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում: Ըստ Մոնտեվիդեոյի հայկական ռադիոժամի լրագրող Դիեգո Կարամանուկյանի, Արգենտինայի նախագահ Նեստոր Կիչների հետ հանդիպման ժամանակ Վեհափառը կարեւորել Է Արգենտինայի հնարավոր մասնակցությունը պետական մակարդակով Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված արարողություններին: Անդրադարձ եղել նաեւ Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման խնդիրին: Գարեգին Երկրորդ կաթողիկոսը դասախոսություն Է կարդացել Արգենտինայի արտգործնախարարությունում: Նա այցելել Է Բուենոս Այրեսի հայկական բոլոր եկեղեցիներ ու կրթական եւ ազգային կառույցներ: Մասնավորապես արգենտինահայ երիտասարդության հետ Նորին Սրբության հանդիպումը տեւել Է 4 ժամ, որի ժամանակ նա պատասխանել Է ներկաների բազմաթիվ հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում