Ավարտվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական առաջին այցը Հարավային Ամերիկա
2 րոպեի ընթերցում
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ավարտվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական առաջին այցը Հարավային Ամերիկա: Մոտեվիդեոյի «Ռադիո Արմենիայիե լրագրող Դիեգո Կարմանուկյանը այդ առթիվ Արգենտինայի մայրաքաղաքից հաղորդում Է, որ ընդհանուր գնահատական տալով այցելությանը, Վեհափառ հայրապետն ասել Է. «Հարավային Ամերիկայում մենք տեսանք մեր հայրենի նվիրական ավանդներով, ազգային արժեքներով, կուսակցություններով ապրող հայ գաղութ, որոնք որ կառուցել են իրենց եկեղեցին, դպրոցը, ազգային ակումբները, ոչ թե մեկ, այլ մի շարք թվով, ապրում են համախմբված կյանքով, փորձում կենսունակ պահել հայ գաղութը, որպեսզի հեռավոր Հարավային Ամերիկայի այդ ափերում հարատևի հայ կյանքը և հայությունը: Մենք ուրախ եղանք, տեսնելով և հաստատելով, որ մեր ժողովրդի զավակաները այստեղ վայելում են իշխանության և տեղաբնիկ ժողովրդի սերը և հարգանքը: Լավատես ենք, որ մեր զավակները պիտի շարունակեն իրենց հայրերի ընթացքը և վառ պիտի պահեն հայ կյանքը Հարավային Ամերիկայի հեռավոր այս ափերումե: Հայաստան վերադառնալուց առաջ, այսօր Վեհափառ Հայրապետը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել Է Արգենտինայի ազգային տոնի առթիվ կազմակերպված հատուկ արարողությանը, որը համընկնում Է երկրի նախագահ Նեստոր Կիրչների պաշտոնավարության առաջին տարվա հետ: