Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Հարավային Ամերիկայի հայոց թեմեր

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնեց Հարավային Ամերիկա, ուր մայիսի 4-25-ը տեղի կունենա Վեհափառ Հայրապետի անդրանիկ հովվապետական այցը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Հարավային Ամերիկայի հայոց թեմեր։ Ամենայն Հայոց Հայրապետի առաջին հանգրվանը Բրազիլիայի թեմի առաջնորդանիստ Սան Պաուլոն է։ Մայիսի 4-9-ը՝ Բրազիլիայի թեմ հովվապետական այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կլինի նաեւ հայաշատ Օզասկո քաղաքում։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, մայիսի 10-12-ը Նորին Սրբությունն կայցելի Ուրուգվայի հայոց թեմ եւ իր օրհնությունը կբաշխի Մոնտեվիդեոյի հայ հավատացյալներին։ Վեհափառ Հայրապետի հովվապետական այցը Հարավային Ամերիկա կավարտվի Արգենտինայի հայոց թեմում։ Մայիսի 13-25-ը Նորին Սրբությունը կլինի Կորդոբայում եւ Բուենոս Այրեսում։ Ամենայն Հայոց Հայրապետը շուրջ մեկամսյա այցի ընթացքում օրհնություն եւ մխիթարություն կբաշխի Հարավային Ամերիկայի հավատավոր հայոց հոտին, կպատարագի հայկական եկեղեցիներում, հանդիպումներ կունենա քույր եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաեւ այս երկրների պետական բարձրաստիճան այրերի հետ։ Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Տ. Կյուրեղ աբեղա Վարդանյանը՝ իբրեւ գավազանակիր, Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը, «Տիգրան Մեծե տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում