Գարեգին Բ կաթողիկոսն իր օրհնությունը տվեց մեծատաղանդ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց «Մետրոպոլիտենե օպերայի մենակատար, կանադահայ աշխարհահռչակ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց մեծատաղանդ երգչուհուն` իր գնահատանքը հաղորդելով նրան՝ հայ եկեղեցական երաժշտությունն աշխարհի տարբեր բեմերից հնչեցենելու համար: «Հաճելի է տեսնել ճանաչում և հռչակ ունեցող հայուհու, որն իր քայլերն է ուղղել դեպի հայրենիքը` իր սերն ու նվիրումը բերելով Հայաստան աշխարհին ու Մայր Եկեղեցուն` Սրբություն Սրբոց Սբ Էջմիածնին: Դուք Ձեր գործունեությամբ և անդուլ աշխատանքի շնորհիվ գալիս եք հռչակը հավելելու մեր ազգի, պանծացնելու ինչպես Ձեր անունը, այնպես էլ մեր ազգիե,-նշեց Նորին Սրբությունը: «Վեհափա՛ռ Տեր, հոգուս և սրտիս սնունդն է հայ հոգևոր երաժշտությունը, քանզի անկարելի է ապրել առանց հավատքի, և այն բոլոր շնորհները, որ Աստված ինձ պարգևել է, պիտի ի սպաս դնեմ հանուն մեր հայրենիքի և մեր սուրբ եկեղեցուե,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հավաստեց Իզաբել Բայրաքդարյանը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները