Գարեգին Բ կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնում Կանադայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսը նամակ է հղել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ պարոն Փիթըր Միլիքընին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, նամակում Վեհափառ Հայրապետն աշխարհասփյուռ համայն հայության անունից իր երախտագիտությունը եւ գնահատանքն է հայտնել խորհրդարանի կողմից ապրիլի 21-ին ընդունված որոշման համար, որով Կանադայի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում եւ դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը: Դիմելով խորհրդարանականներին, Նորին Սրբությունը մասնավորապես նշում է. «Մենք երախտապարտ ենք, որ 1915-1923 դաժան տարիներից հետո հայ ժողովուրդն ապաստան գտավ ինչպես Կանադայի օրհնյալ հողում, այնպես էլ ամբողջ աշխարհի տարբեր անկյուններում՝ արժանանալով բարեհաճ վերաբերմունքի: 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զավակները ոչ միայն փրկություն գտան իրենց նոր հանգրվաններում, այլեւ բարգավաճեցին, զորացան եւ դարձան իրենց ապաստանած երկրների հավատարիմ եւ արժանավոր քաղաքացիները: Ահավասիկ, մոտենում ենք 2005 թվականին` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, սակայն ցեղասպանությունը դեռեւս շարունակում է մնալ մարդկության համար կարեւոր խնդիր: Ցեղասպանությունը երբեք չի կարող լինել մեր ժամանակների կրոնական, ընկերային եւ քաղաքական հակամարտությունների լուծման ուղի: Ցեղասպանության կանխման ուղին դրա ընդունումը եւ ճանաչումն է: Ցեղասպանության զոհերի` թե՛ ողջերի եւ թե՛ նահատակների համար արդարության հասնելու միակ ուղին դրա դատապարտումն է: Ցեղասպանությունը հանցանք է ոչ թե մեկ ազգի, այլ ավելին՝ մարդու եւ Աստծու հանդեպ: Այն ծանրագույն հանցանք է մարդկության հանդեպ: Աստծո առանձնակի շնորհը մարդուն կյանք պարգեւելն է: Կյանքի պաշտպանությունը վստահված է իշխանություններին, եւ յուրաքանչյուր պաշտպանված կյանք պարգեւ է, որը մենք նվիրաբերում ենք Աստծուն: Ուստի, բոլորը պետք է գիտակցեն, որ մարդկային կյանքի դեմ որեւէ ոտնձգություն ի սկզբանե պետք է դատապարտվի: Մարդկության տառապանքները վերջ կգտնեն ձեզ նման խիզախ մարդկանց գործերի շնորհիվ, որոնք նպաստում են արդարության հաղթանակինե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները