Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաýիկ Հարիրիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաýիկ Հարիրիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով մեծարգո հյուրի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին` կարևոր նկատելով հայ համայնքի դերը Լիբանանի Հանրապետության բարգավաճման գործում: «Ուրախ ենք ողջունելու Ձեզ և Ձեր պատվիրակության անդամներին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հոգևոր, նվիրական այս կենտրոնում: Մեր գնահատանքը Լիբանանի իշխանություններին, որոնց բարյացակամության և հոգածության շնորհիվ մեր ժողովրդի զավակներն ազատորեն ապրում են Ձեր երկրում իրենց ազգային կյանքով` լինելով Լիբանանի արժանավոր քաղաքացիները: Մեր աղոթքն է, որ Աստված ամուր և հաստատուն պահի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որպեսզի երկուստեք կարողանանք իրականություն դարձնել այն բոլոր բարի մտածումները, որոնք ուղղված են բարօր կյանքի հաստատմանը ինչպես մեր, այնպես էլ Ձեր երկրումե,-ասել Է Նորին Սրբությունը: Լիբանանի Հանրապետության վարչապետը շնորհակալություն Է հայտնել Հայոց Հայրապետին ընդունելության համար եւ անդրադարձել հայ-լիբանանյան համագործակցության զորացմանն ուղղված ծրագրերին: «Մեզ համար մեծ պատիվ է այցելել Սբ Էջմիածին և հանդիպել Ձերդ Սրբությանը: Այս այցն ակնհայտ վկայությունն է այն ջերմ հարաբերությունների, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների և պետություննների միջև: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որ բազում մարտահրավերներ է տեսել, բայց ես հույս ունեմ, որ խաղաղություն պիտի հաստատվի` խարսխված արդարության և ներողամտության վրաե,-նշել Է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում