Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ Է հղել Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվան առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ Է հղել Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվան առթիվ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում ենք բոլոր կանանց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով։ Այսօր հնչում է Փրկչի աշխարհ գալու մասին մեծ ավետիսը, որն առաջինը լսեց Սուրբ Տիրամայրը և ընդունեց խոնարհ ու Աստծուն սիրող սրտով։ Տոն է հույսի ու հավատի նորոգության, քանզի ավետավոր հրեշտակի շուրթերով ամենքս լսում ենք. «Տերը քեզ հետ էե։ Այս հավատով, որ Աստված մեզ հետ է և Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ, թող որ բացվեն մեր կյանքի բոլոր առավոտները, և իրականացվեն մեր բոլոր գործերը։ Տիրամոր հավատավոր ու անբիծ կերպարը քրիստոնեական մեր կյանքում միշտ եղել է ներշնչման աղբյուր ու բարի օրինակ, և խորհրդանշական է, որ Ավետման տոնը հիշատակում ենք նաև իբրև տոն մայրության ու գեղեցկության և նվիրականացնում իբրև Օրհնության Օր` մայրության բերկրանքին սպասող կանանցե,- ասված Է ուղերձում։ «Մեր աղոթքն է, որ Աստված Իր օրհնության ներքո խաղաղ պահի աշխարհը համայն և Սուրբ Տիրամոր շնորհներով զարդարի բոլոր տիկնանց և օրիորդաց` պարգևելով նրանց երջանիկ ու արևշատ կյանք, միշտ զորացյալ հավատ, որպեսզի կրթեն ու մեծացնեն արժանավոր զավակներ` աստվածասեր, եկեղեցասեր ու հայրենասերե։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները