Հասարակական

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել Է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովին՝ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի ընկերակցությամբ: Ինչպես հայտենցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է հայ եւ բելառուս ժողովուրդների միջև դարավոր կապերին, բարձր գնահատել երկու նախարարների համագործակցության ոգին։ Հայոց Հայրապետն անդրադարձել Է նաեւ եկեղեցի-պետություն հարաբերություններին, ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունն ու գործունեությունը։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները խնդրել ղ փոխանցել Համայն Բելառուսի Պատրիարքական էկզարք üիլարետ միտրոպոլիտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում