Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել Է մի խումբ երիտասարդների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել և իր Հայրապետական օրհնությունն ու պատգամն Է հղել մայրաքաղաքի եկեղեցիներին կից գործող երիտասարդաց միությունների, ՀՀ տարբեր բուհերի ուսանողական միությունների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների եւ կուսակցությունների երիտասարդական թևերը ներկայացնող շուրջ 50 երիտասարդների, որոնք Ս. Էջմիածին էին եկել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը ողջունելով երիտասարդներին՝ հույս Է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները հաճախակի բնույթ պիտի կրեն։ «Երբեք հայրենիքը չի կարող լինել հզոր, եթե հոգևոր առումով այն պառակտված է, ուստի միաբանության, հզոր հայրենիքի և եկեղեցու տեսլականի կրողները պիտի լինեք` առավել նախանձախնդրությամբ, անսակարկ ու անմնացորդ սիրով ծառայելով մեր ժողովրդին: Մեր ազգը հաղթահարել է բազում դժվարություններ ու խոչընդոտներ, երբ հավատարիմ է մնացել մեր հայրերի սուրբ հավատքին: Հայրապետիս աղոթքն է, որ առ Աստված ունեցած աներեր հավատքը, սերն ու նվիրումը մեր հայրենիքի նկատմամբ, առաքինի ու սրբակենցաղ կյանքը օրինակ լինեն Ձեզ համար, որպեսզի երիտասարդներիդ կյանքի ընթացքը անշեղ լինի, իսկ ձեր քայլերը` հաստատունե,-նշել Է Նորին Սրբությունը: Վերջում ներկաներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հայոց Հայրապետին, ինչպես նաև հանդես եկել զանազան առաջարկներով: Հարցերը հիմնականում վերաբերում էին Հայ Առաքելական եկեղեցու առաջ ծառացած մարտահրավերներին, երիտաարդություն- եկեղեցի հարաբերություններին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները