Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպե շքանշան Է հանձնել Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների թարգմանական խորհրդատու Մանվել Ջինբաշյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 14-ին «Ս. Սահակ-Ս. Մեսրոպե շքանշան Է հանձնել Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների թարգմանական խորհրդատու վերապատվելի Մանվել Ջինբաշյանին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը ներկայացրել Է վերապատվելի Ջինբաշյանի գործունեությունն ու նրա բերած նպաստը Մայր Աթոռի կողմից հրատարակված Աստվածաշունչ մատյանի խմբագրման աշխատանքներին: Աստվածաշնչի արևելահայերեն նոր թարգմանությունը, որի աշխատանքներն սկսվել էին դեռևս 1984թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի օրհնությամբ, հայ հավատացյալի սեղանին Է դրվել 1994թ.: Այսօր եւս Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ շարունակվում են աշխատանքները՝ Աստվածաշնչի առավել կատարյալ հրատարկության նպատակով։ Վեհափառ Հայրապետն իր խոսքում բարձր Է գնահատել վերապատվելի Մանվել Ջինբաշյանի` Ս. էջմիածնին բերած ավանդը և հույս հայտնել, որ նա դեռ երկար տարիներ իր ամբարած գիտելիքներն ու փորձառությունը պիտի ծառայեցնի Մայր Եկեղեցուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում