Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել Է Փասադենայի քաղաքագլխին և ոստիկանապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր ընդունել Է ԱՄՆ Փասադենայի քաղաքապետ Բիլ Բոգաարդին, քաղաքի ոստիկանապետ Բերնարդ Մելեքյանին և ուղեկից պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը գոհունակություն Է հայտնել նրանց Հայաստան կատարած այցի առիթով, որով զորացնում են Փասադենայի կապերը քույր-քաղաք Վանաձորի հետ: Նորին Սրբությունն անդրադարձել Է նաև Փասադենայում բնակվող հայորդիների և Ս. Գրիգոր եկեղեցու գործունեությանը` նշելով. «Բազում հայորդիներ Ձեր քաղաքի արժանավոր զավակներ են, որոնց նկատմամբ ունեցած սերն ու հարգանքն է, որ առաջնորդել է Ձեր քայլերը դեպի Հայաստանե: Իր հերթին պրն. Բոգաարդը շնորհակալություն Է հայտնել ընդունելության համար, ապա հանգամանորեն տեղեկացրել Հայոց Հայրապետին Հայաստանի՝ մասնավորապես Վանաձորի հետ կապերը զարգացնելու ու զորացնելու առկա հնարավորությունների, գործնական քայլերի և ծրագրերի մասին` հույս հայտնելով բարեհաջող կերպով իրականացնել իրեն վստահված առաքելությունը: Հանդիպման ընթացքում խոսվել Է նաև Հայստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաքելության, ներկայիս մարտահրավերների ու հոգևոր կյանքի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում