Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Է հանձնել Վիտալի Գրիգորյանցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր տեղի Է ունեցել շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Նորին Սրբությունը մոսկվաբնակ բարերար Վիտալի Գրիգորյանցին պարգևատրել Է Հայ Առաքելական Ս. եկեղեցու բարձրագույն Սբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, բացման խոսքով հանդես Է եկել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը: Նա անդրադարձել Է բարերար հայորդու կենսագրությանն ու անցած ուղուն և այն անհուն սիրուն ու նվիրմանը, որ ունի Վիտալի Գրիգորյանցը՝ հանդեպ հայրենիքն ու Ս. էջմիածինը: Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէե շարականի երգեցողության ներքո ներս Է բերվել Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Նորին Սրբությունն իր գնահատանքն էր հայտնում եկեղեցանվեր բարերարին։ «Անձնապես ճանաչում ենք Ձեզ և այսօր առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Ձեր բարի գործերին, որոնք միտված են Ռուսաստանում բնակվող մեր ժողովրդի զավակների ազգային-եկեղեցական կյանքը զորացնելու ազնիվ նպատակին: Մենք տեղյակ ենք, թե որքան մեծ աջակցություն եք բերում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմին և հատկապես Մոկսվայի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման աստվածահաճո գործին, որ լինելու է առաջնորդանիստ եկեղեցին տիրախնամ թեմի: ...Ամենակարող Աստծո օրհնությամբ Դուք Ձեր կարողությունները ծառայեցրել եք նաև Լուսավորչապսակ մեր Սուրբ Աթոռի՝ համայն մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շինությանն ու պայծառությանը: Դուք, արդարև, բարեգործ և հավատավոր զավակն եք բարեպաշտ մեր ժողովրդի և արժանի Հայրապետական բարձր գնահատանքիե,-ասվում է Հայրապետական կոնդակում: Պարգևատրումից հետո Վիտալի Գորիգորյանցն իր խորին շնորհակալությունն Է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ հավաստիացնելով, որ կարելին պիտի անի Հայրենիքի, Հայաստանյայց Եկեղեցու և Ս. Էջմիածնի պայծառության ու բարգավաճման համար: Վերջում ներկաներին իր հայրական խոսքն Է ուղղել Ամենայն Հայոց Հայրապետը՝ հայտնելով իր գոհունակությունը, որ Վիտալի Գրիգորյանցը մշտապես և անսակարկորեն զորակցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ծրագրերին, ինչպես նաև աջակցում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի և Ուկրաինայի հայոց թեմերի առաքելության նվիրական գործին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում