Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր ընդունել Է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերին և իր պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի և ԵԽ-ում ՀՀ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը գոհունակություն Է արտահայտել այն կապերի ու հարաբերությունների համար, որ ձևավորվում են Հայաստանի Հանրապետության և Եվրոխորհրդի միջև՝ վստահություն հայտնելով, որ այսօրինակ այցերը, անտարակույս, իրենց դրական ներգործությունն ու ազդեցությունը կունենան Հայաստանի Հանրապետության՝ Եվրոմիությանն անդամագրվելու գործընթացի վրա: Իր հերթին պրն. Հալերը հանգամանորեն ներկայացրել Է Խորհրդարանական Վեհաժողովի գործունեությունը: ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը կարևորել Է միջխորհրդարանական համագործակցությունը, անդրադարձավ նաև մարդկության զարգացման գործում քրիստոնեության և քրիստոնեական արժեքների կարևոր դերին ու նշանակությանը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները