Հասարակական

Գերմանիայի դեսպանը հրաժեշտ տվեց Գարեգին Բ կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժեշտ տալու նպատակով Մայր նթոռ Սբ. Էջմիածին այցելեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլý Բարթելսը, որն ավարտում է դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանում։ Ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը բարձր Է գնահատել դեսպանի երկամյա աշխատանքը հայ-գերմանական կապերի զորացման գործում՝ գոհունակություն հայտնելով նաեւ Սբ. Էջմիածնի եւ Գերմանիայի դեսպանատան միջեւ առկա սերտ կապերի առնչությամբ։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր բարեմաղթանքն Է հայտնել դեսպանին՝ հաջողողություն ցանկանալով դիվանագիտական իր հետագա առաքելության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում