Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետն իր գոհունակությունն Է հայտնել ՌԴ Գերագույն դատարանի արդարացի վճռի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը մերժել է Ղազարոս Կյուրեղյանի (կարգալույծ հռչակված նախկին Տիրան արքեպիսկոպոս) բողոքն ընդդեմ Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման։ Գերագույն դատարանի վճռով հաստատվել Է, որ Ղազարոս Կյուրեղյանի կողմից «Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցիե անունով ստեղծված կազմակերպության, որպես անկախ կրոնական կառույցի, գրանցումը խախտում է Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրությունը, ինչպես նաեւ հակասում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրության պահանջներին: Նշվում Է նաեւ, որ այդ կազմակերպության գործունեությունը անօրինական է, իսկ ներկայացրած դատական հայցն ու բողոքը՝ անհիմն: Ինչպես տեղեկացրեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետն իր գոհունակությունը եւ գնահատանքն է հայտնել Ռուսաստանի Դաշնության օրենսդիր եւ դատական ատյանների բոլոր օրինահարգ անդամներին, ովքեր անաչառություն են ցուցաբերել հարցի արդարացի լուծման համար: Նորին Սրբությունը լիահույս է, որ հետայսու թեմը կկարողանա առանց խոչընդոտների շարունակել իր ծառայությունը՝ ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ի զորացումն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու: Իսկ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հավաստել Է, որ թեմը, պահպանելով իր ներքին միասնությունը, արդեն իսկ կարող է լիարժեք իրականացնել իր առաքելությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում