Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արարատ քահանա Հովսեփյանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հունվարի 9-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արարատ քահանա Հովսեփյանը՝ հոգեւորականին անվայել վարքի եւ կեցվածքի համար։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, այս որոշման համար հիմք են ծառայել Նորին Սրբությանն ուղղված Իրաքի թեմի հայոց առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանի եւ Իրաքի ազգային կենտրոնական վարչության դիմումները։ Կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով՝ Նորայր Հովսեփյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում