Հասարակական

Արամ Ա© կաթողիկոսը ընդունել Է Լիբանանում Իրանի դեսպան Մասուուտ Իտրիսի Քարմանշահին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը Մեծի Տանն Կիլիկիո վեհարանում այսօր ընդունել Է Լիբանանում Իրանի դեսպան Մասուուտ Իտրիսի Քարմանշահին: Դեսպան Քարմանշահը ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի անունից շնորհակալություն Է հայտնել Վեհափառ հայրապետին Իրանը ցնցող աղետալի երկրաշարժի առիթով Նորին Սրբության ցուցաբերած զօրակցության համար։ Այս առիթով դեսպանը Վեհափառ հայրապետին Է հանձնել Իրանի նախագահի նամակը։ Վեհափառ Հայրապետը իր հերթին նշել Է, որ օգնության աշխատանքները կշարունակեն տարբեր միջոցներով։ Նա նաեւ հայտնել Է, որ միջեկեղեցական օժանադակությամբ դպրոց կկառուցվի երկրաշարժից տուժած Բամ քաղաքում: Զրույցի նյութ Է դարձել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ գոյութիւն ունեցող սերտ գործակցությունը« ինչպես նաեւ Լիբանանի այժմվա կացությունը: Վեհափառ Հայրապետը գնահատանքով Է արտահայտվել Իրանի նախագահի՝ Ժնեւի Եկեղեցիներիւ համաշխարհային խորհրդի կենտրոնատեղի այցի կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում