Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել Է Հեյկի Թալվեթիեի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր ընդունել Է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվեթիեի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Հ. Թալվեթիեն Վեհափառ Հայրապետին Է ներկայացրել Եվրամիության գործունեությունը հարավկովկասյան հանրապետություններում եւ այս երկրների հետ ունեցած ներկայիս հարաբերությունները։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն Է հայտնել հյուրերին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորման գործում Եվրամիության ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունն անդրադարձել Է նաեւ Հայ Եկեղեցու ներկայիս առաքելությանը, կարեւորել հասարակական կյանքում հոգեւոր արժեքների հաստատումը։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Փառեն եպս. Ավետիքյանը, ՀՀ-ում Գերմանիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլý Բարթելսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում